ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին

Վերջին ժամանակներս, շփուելով յետսովետական սփիւռքի հայ երիտասարդ սերնդի հետ, որը ձեւաւորուել է վերջին երկու տասնամեակներում յետսովետական տարածքում եւ Ռուսաստանում՝ Սպիտակի երկրաշարժից, Արցախի ազատագրական պատերազմից, սումգայիթեան եւ Բաքուի ջարդերից, Հայաստանի շրջափակումից յետոյ, օրըստօրէ աւելի էի համոզւում, որ նրան, ով չգիտի իր ժողովրդի եւ նրա նշանաւոր որդիների պատմութիւնը, չգիտի Հայ Եկեղեցւոյ դաւանանքը եւ նրա հնադարեան աւանդութիւնները, շատ հեշտ է խաբել եւ վերջնականապէս պոկել արմատներից:
Այդ պատճառով գիրք գրելու միտք ծագեց, որը կ’օգնէր այդ հայերին գտնելու հայկական հոգիները որսացողների առաջադրած հարցերի ճիշտ պատասխանները եւ, այդպիսով, զոհ չդառնալու նրանց ստի: Գիրքը գրելը որոշ պատճառներով մշտապէս յետաձգւում էր: Գուցէ դա Աստծոյ կամքն էր: Երկարատեւ մտորումներից եւ աղօթքներից յետոյ, որոշեցի վէպ գրել՝ հարցերին առաւել տպաւորիչ պատասխանելու համար: Եւ չնայած գլխաւոր հերոսը՝ վասպուրականցի հայերի ժառանգը, մտացածին է, բայց եւ այնպէս, նա հաւաքական կերպար է: Այդ պատճառով էլ զարմանալի չի լինի, եթէ սփիւռքի շատ հայեր հերոսի մէջ տեսնեն իրենց:
Մանուկ հասակում Հայ Եկեղեցում կնքուած հերոսը իր Ես-ի փնտռտուքների ժամանակ հարկադրուած է լինում անգիտակցաբար հրաժարուելու իր արմատներից եւ ռուս ուղղափառութիւն ընդունելու: Հերոսի նոր հաւատքը հաստատելու եւ ամրապնդելու համար նրա հոգեւոր դաստիարակները որոշում են նրան ուղարկել Երուսաղէմ՝ ներկայ գտնուելու զատկական Լուսաւորեայի արարողութեանը: Բայց Սուրբ Երկրում նա հանդիպում է հայ վարդապետի եւ իր ազգա-կաններին, որոնց շնորհիւ էլ իմանում է իր ընտանիքի, Հայոց Եղեռնի մասին ողջ ճշմարտութիւնը եւ, վերջիվերջոյ, ապաշխարելով վերադառնում իր Մայր Եկեղեցու գիրկը…
Գրքի ռուսերէն տարբերակը տպագրուել է Երուսաղէ-մում 2014 թուականին։ Բազմիցս վերահրատարակուել է Ռուսաստանում եւ մեծ արձագանք գտել։ Կարեւոր գտանք նաեւ հայերէնի թարգմանել եւ հրատարակել…

Աստուած ձեզ պահապան
Ի Քրիստոս սիրով՝
Ղեւոնդ Վարդապետ,
Երուսաղէմ, 2016 թ.

Գրքի հրատարակութիւնը կարելի եղաւ մեկենասութեամբ
Տիար Անդրոնիկ Ջհանգիրեանի եւ Տիար Գարեգին Գրիգորեանի։

Թարգմանիչ՝ Նազիկ Յովհաննիսեան
Դասական ուղղագրութիւն՝ Նազարէթ Չափատարեան

Print Friendly

Поделиться в соц. сетях

Share to Odnoklassniki
Share to LiveJournal
Share to Google Plus
Share to Google Buzz
Share to MyWorld