Մշակեց`դպիր ուրարակիր Ալբերտ Համբարձումեանը

Յարուցեալ Քրիստոսի մէջ փայլում է ամբողջ մարդկութեան յոյսը` նոր կեանքի հանդէպ: Քրիստոս Իր գալստեամբ մեզ ներշնչեց կենդանի յոյսով դէպի անվերջանալի մի ժառանգու-թիւն: Յույսը հաւատքի աչքն է եւ սպասումն է հանդերձեալ բարիքների: Մենք հաւատում ենք, որ գոյութիւն ունի յաւիտենական կեանք, բայց երբ պիտի գայ, սա արդէն յոյսն է մեր մէջ, որի շնորհիւ մենք համբերատարութեամբ սպսում ենք: <<… քանզի գիտենք, որ բոլոր ստեղծուածները հեծեծում են եւ երկունքի ցաւի մէջ են մինչեւ այժմ. եւ ոչ միայն այսչափ. այլ եւ մենք իսկ, որ Հոգու առաջին պտուղն ունենք, մենք եւս մեր մէջ հեծեծում ենք` սպասելով որդեգրու-թեանը` մեր մարմնի փրկութեանը. որովհետեւ յոյսով փրկուեցինք. իսկ տեսանելի յոյսը յոյս չէ, քանի որ մի բան, որ մէկը տեսնում է էլ ինչու յուսայ. իսկ եթէ յոյս ունենք մի բանի, որը չենք տեսնում, ուրեմն` համբերութեամբ սպասում ենք դրան>> Հռոմ.8:22-26:

Յոյսը գալիս է`

ա. Հաւատքից, Աստուծոյ շնորհից, <<կամ ծնւում է հաւատքից>> եթէ հաւատք չկայ յոյս չի կարող լինել.
բ. Բարի գործերից, եթէ ինչ որ մէկը հաւատք եւ բարի գործեր չունի այդ յոյսը դառնում է հանդգնութիւն, այսինքն յոյսի հպարտ վիճակն է: Հաւատքով մենք ճանաչում ենք Աստծուն, իսկ յոյսով ընդունում եւ ընկալում ենք Իրեն: Մենք կարդալով եւ ուսանելով ճանաչում ենք Աստծուն ինչքանով որ Ինքը թոյլ է տալիս մեզ, իսկ յոյսի միջոցով Իրեն ընկալում եւ սպասում ենք:

Յոյսը լինում է երկու տեսակ` ողջերի եւ ննջեցեալների: Ողջերի յոյսը մենք կենդանիներս, ողջերս ունենք, այն ամէնի հանդէպ ինչը որ մեզ սպսւում է ապագայում` այսինքն գալիքի ակնկալիքն է, իսկ մեռածներինը այն է, որ մահացածը տեսնում է թէ իրեն ինչ է սպասւում դատաստանից յետոյ, կամ պիտի վայելի յաւէրժ Աստուծոյ ներկայութիւնը, կամ էլ դժոխք պիտի գնայ: Երկու դէպքում էլ մեռած մարդիկ ունեն այդ յոյսը: Մաքուր կեանքով ապրած մարդը յոյս ունի թէ երբ պիտի հասնի այդ վիճակին, իսկ ոչ մաքուր մարդն էլ յոյս ունի, որ միգուցէ արդարանայ եւ Աստուած իրեն ողորմի: Բայց, երբ որ հասնեն այդ վերջնական վիճակին արդէն ինչպէս Պօղոսն է ասում. <<Հաւատքը եւ յոյսը կ’անհետանան եւ կը մնայ սէրը>>:

Ինչպէ՞ս կարող է, որ յոյսը մեզ ամօթով չթողնի կամ չյուսահատուենք, պատասխանը երկակի է:

1.Չորս բան է հարկաւոր` ա. Յոյսի առարկան , բ.հէնց ինքը մարդը <<յուսացողը>>, գ.յոյսը որպէս զորութին, դ. ապաւէն: Յոյսի առարկա` Քրիստոսն է, որպէսզի մենք ամօթով չմնանք, քանի որ մեր յոյսը դնում ենք Իր վրայ եւ մենք ամօթով չենք մնայ, յետոյ մենք պէտք է յուսանք, քանի որ աղբիւրը կայ, եւ այդ յոյսը ունենանք որպէս զօրութիւն եւ վերջում ապաւինենք Իրեն եւ այս սպասողական ընթացքն էլ հէնց յոյսն է: Երբ Աստծուն մենք բաց թողենք կը կտրուենք յոյսից եւ առաջ կը գայ յուսահատութիւն: Եւ եթէ այս չորսը միշտ միասին լինի մենք չենք յուսահատուի եւ ամօթով էլ չենք մնայ:
2.Նորից ունի չորս կէտեր. ա. Առարկան, որի վրայ մեր յոյսը դրել ենք պէտք է կարող լինի, բ. պէտք է փափաքի, գ. պէտք է իմանայ, դ. եւ պէտք է հարատեւ մնայ, միշտ լինի: Մենք գիտենք, որ Քրիստոս ամենակարող է եւ Իր համար անհնարին ոչինչ չկայ եւ Ինքը միշտ մեր համար բարին է ցանկանում եւ գիտէ թէ մեզ, երբ եւ ինչ է հարկաւոր, եւ պէտք է, որ հարատեւ լինի եւ մենք գիտենք, որ Նա անսկիզբ եւ անվերջ է:

Ինչպէ՞ս կարող է յոյսը մեզ ամօթով թողնել.

ա. եթէ յոյսը դնենք մարդու վրայ, որովհետեւ մարդ ամենակարող չէ, բ. մարդը միշտ չէ, որ բարին է կամենում, գ. մարդը միշտ չէ որ գիտուն է, դ. մարդը միշտ չէ որ կայ, նա հարատեւ չէ: Սաղմոս 145.<<Յոյս մի դրէք իշխանների`մարդկանց որդիների վրայ, որովհետեւ նրանցից փրկութիւն չկա>>:
Երեմիա 17:5 <<Այսպէս է ասում Տէրը.Թող անիծեալ լինի այն մարդը, որ իր յոյսը կը դնի մարդու վրայ` ապավինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կ’ապստամբի Տիրոջ դէմ>>:
Եսայի 28:16 <<Եթէ յոյսդ Նրա վրայ դնես նա քեզ համար սրբութիւն կը լինի, եւ քո ոտքը քարի չի դիպչի, դու չես սայթաքի>>: Երբ մարդը իր յոյսը դնում է մարդու վրայ արդէն իր կեանքը կարելի է ասել, որ անիծուած է: Ինչպէս կարող է մարդ իր յոյսը իր նման արարածի վրայ դնել, չէ որ Քրիստոս ասեց. <<Առանց Ինձ ոչինչ անել չէք կարող>>:

Հաւատքը այպիսով կեանք է ունենում բարի գործերից եւ բարի գործերի պակասութիւնից էլ հաւատքը մեռնում է, իսկ եթէ հաւատքը մեռաւ ուրեմն յոյսն էլ է մեռնում: Եթէ էլ հաւատք չկայ դա նշանակում է, որ էլ Աստծուն չենք հաւատում եւ եթէ էլ չենք հաւատում ուրեմն ինչու յուսանք մի բանի որին չենք հաւատում: Հաւատքը յոյսի հետ միանալով ծնում է վստահութիւն, մենք առաջին հերթին հաւատում ենք Աստծուն, երկրորդ հերթին յոյսներս Իր վրայ ենք դնում եւ վերջապէս վստահում ենք, որ մի օր պիտի ժառանգենք Իրեն տեսնելու շնորհը: Յոյսի հիմքը համբերութիւնն է, եւ աստուածային առաքինութիւնները իրար միացուած են շղթայի պէս: Սակայն երբ չարը գալիս է, մեզ փորձում է այնտեղից որտեղից, որ մենք թոյլ ենք, քանի որ նա գիտի, որ երբ մի առաքելութիւն խախտուեց ապա բոլորը խախտվում են: Օձի իմաստութիւնը կայանում է նրանում, որ նա վտանգի ժամանակ պահում է իր գլուխը, որ չկոտրեն, քանի որ եթէ գլխին հարուածեն նա կը սատկի իսկ եթէ պոչը կտրեն նորից կ’աճի: Այժմ գլուխը մեր հաւատքն է, եթէ մեր հաւատքը պահենք բայց առաքինութիւնները կորցնենք դա անցողիկ է նորից մենք կը վաստակենք դրանք ինչպէս օձի պոչն է երկարում, իսկ եթէ հաւատքը կորցնենք մենք կը կորչենք: Այդպէս էլ մենք պէտք է ամուր պահենք մեր հաւատքը եւ յոյսը, որպէսզի Աստուծոյ երկնառաք շնորհներին արժանանանք:

Print Friendly

Поделиться в соц. сетях

Share to Odnoklassniki
Share to LiveJournal
Share to Google Plus
Share to Google Buzz
Share to MyWorld