Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանի
4-րդ լսարանի ուսանող Բարսեղեան Գուրգէն

Վանի Հերոսամարտը

Վանի հերոսամարտը սկսուեց 1914թ. Ապրիլին: Գլխաւոր ամրոցը դարձաւ Այգեստանը, եւ դա հասկանալի է, որովհետեւ`

Ա) Այգեստանը թուքերի դէմ պայքարում երբէք չէր պարտուել:
Բ) Այգեստանում բնակւում էին միայն Հայեր, բացառութիւն էին կազմում անգլիական հիւպատոսարանը եւ Համուտ աղայի զօրանոցի պահպանման զօրաջոկատները:
Գ) Այգեստանի ռազմաճակատային դիրքերն «աւանդական՚ էին: Հայերը բազմիցս էին այդ դիրքերից կռուել թշնամու դէմ եւ ժամանակ չպահանջուեց պաշտպանական գծի ձեւաւորման համար:

Այդ ժամանակ Վանի վալի էր նշանակուել Ջեւդէթ փաշան: Նրա գլխաւոր նպատակն էր ոչնչացնել Հայերին: Եւ Ա-Դոն Ջեւդէթի մասին գրում է. “Ջեւդէթը վարպետ էր, չարագործութիւնների, դաւադրական ծրագրերի եւ միեւնոյն ժամանակ կեղծելու, խաբելու արհեստի մէջ“: Նա մի կողմից Հայ ղեկավարներին հաւատացնում էր, որ իշխանութիւնները որեւէ չարամիտ դիտաւորութիւն չունէին հայերի հանդէպ, իսկ միւս կողմից քաղաք էր բերում ռազմական ուժ, դաւադրութիւն նիւթում, կազմակերպում ջարդեր: Ահա ջարդերի սարսափազդու վտանգն էր, որ Հայերին մղեց գործողութիւնների:

Չենք կարող համաձայնուել Տատրեանի հետեւեալ մտքի հետ. “Վանի Ինքնապաշտպանութեան դրուագը արդարացիօրէն ապստամբութեան հանգամանք ստացաւ, որովհետեւ ինքնապաշտպանութիւնը երբէք ապստամբութիւն լինել չի կարող: Եւ այն, որ ինքնապաշտպանական կռւում հայերը յաղթեցին, չփոխեց դրա բնոյթը, այլ մնաց ինքնապաշտպանական յաջող կռիւ, որը ժողովրդի այդ հատուածին փրկեց բնաջնջումից“:

Ջեւդէթը հրաման արձակեց, որ 18-45 տարեկան տղամարդիկ պարտաւոր են անմիջապէս ներկայանալ զօրահաւաքի: Ապրիլի 1-ին տեղի է ունենում մի ժողով, հայ բոլոր կուսակցութիւնների եւ առաջնորդների ներկայացուցիչների մասնակցութեամբ, որը պարտադրուած էր համաձայնուելու վալու պահանջների հետ: Սակայն քաղաքի երիտասարդութիւնը ընդվզեց եւ նրանք պահանջեցին անհապաղ ձեռնամուխ լինել ինքնապաշտպանութեանը: Նրանք ասում էին. “Միեւնոյն է մեռնելու ենք, ինչպէս մեռան մեզանից առաջ մեռնողները, մեզ անզէն ուղարկել են ինքնին բացատրում է Ջեւդէթի դիւային մտադրութիւնը: Ուրեմն թոյլ տուէք զէնք ի ձեռքն մեռնինք պատուաւոր կերպով, մեր ժողովրդի համար“:

Սկսուեցին մարտերը, որտեղ Հայերն ունէին 1053 զինուոր եւ 73 դիրք: Մարտական ուղին բաղկացած էր 5 գոտիներից: Առաջին գոտու հրամանատարն էր Ն. Նալբանդեանը, գոտին ունէր 20 դիրք, 209 զինուոր, 127 հրացան, 109 մաուզեր, 26039 փամփուշտ: Երկրորդի հրամանատարն էր Ռ. Խաչատրեանը: 14 դիրք, 252 զինուոր, 143 հրացան, 128 մաուզեր, 28536 փամփուշտ: Երրորդի հրամանատարն էր Հ. Մանուկեանը: 10 դիրք, 114 զինուոր, 40 հրացան, 55 մաուզեր, 10012 փամփուշտ: Չորրորդի հրամանատարն էր Մ. Էյնաթանեանը: 13 սիրք, 215 զինուոր, 89 հրացան, 119 մաուզեր, 25117 փամփուշտ: Հինգերորդի հրամանատարն էր Ժամհարեանը: 16 դիրք, 263 զինուոր, 106 հրացան, 138 մաուզեր, 2422 փամփուշտ:

Հայկական այս փոքրաթիւ զօրքերի դէմ Ջեւդէթն ունէր 6000 կանոնաւոր զօրք, 12 լեռնային եւ ծանր թնդանոթ, տասնեակ հազարաւոր թուրք եւ քուրդ ամբոխ: Ջեւդէթը Ապրիլի 7-ի գիշերը կրակեց միլիոն փամփուշտ, մինչդեռ Հայերը ունէին 74824 հրացանի եւ 39089 մաուզերի փամփուշտ: Հայերը կռւում էին անձնուիրաբար, այս առթիւ դոկտոր Ըշըրը գրեց. “Վանահայերի վարքագիծը պատիւ կը բերէր ցանկացած ժողովրդի, իսկ այն, ինչ արեցին թուքերը սազում է քինախնդիր վախկոտներին: հայերը ցուցաբերում էին նաեւ անձնական հերոսութեան փայլուն օրինակներ: Ինը հոգանոց մի խումբ ութ օր շարունակ ետ մղեց թշնամու մեծաթիւ ուժերի կատաղի գրոհները“:

Վանում իրենց անձնազոհութեամբ աչքի ընկան ոչ միայն տղամարդիկ, այլ նաեւ կանայք ու աղջիկները: Նրանցից 19-ամեայ Իսկուհին (Սեւոյ) պարքեւատրուեց պատուոյ խաչ շքանշանով: Աչքի ընկան նաեւ 12-ամեայ Սրբուհին եւ 50-ամեայ Ասմարը, Սախոյենց Նանոն, Աշխէնը (Ազգային մայրիկը), Աղաւնի Կարապետեանը: Նրանք ե՛ւ հետախոյզ էին, ե՛ւ կապաւոր, ե՛ւ մատակարար, ե՛ւ հացթուխ, ե՛ւ կար ու ձեւ անող: Քաջաբար կռւում էին նաեւ երեխաները, նրանցից աչքի ընկաւ 14 տարեկան Արամը, որը հրկիզեց ֆրանսիական հիւպատոսարանը, որտեղ տեղակայուել էին թրքերը:

Պայքարի ելան անկախ տարիքի ու սեռի հայերը, շատ ճիշտ է նկատել Փանոս Թեռլեմեզեանը. “Վանի հայութիւնը համոզուեց, որ թուրքական կառաւարութիւնը վճռել է ամբողջովին բնաջնջել մեր ցեղը: Ուրեմն կռուելն անխուսափելի դարձաւ… հերոսամարտը այս կամ այն կուսակցութեանը վերագրելը հիմնովին թիւրիմացութիւն է, ամենքն իրենց բաժին աշխատանքը ունեցան, ուս ուսի կռուեցան“:

Թուրքերը հիմնականում սպանում էին կանանց, աղջիկներին, երեխաներին ու ծերերին, իսկ դոկտոր Ըշըրի վկայութեամբ հայերին արգելուած էր կրակել մահմեդական կանանց ու երեխաների վրայ: Գեներալ Նազարբեկովը ծանօթանալով ինքնապաշտպանութեան մանրամասներին ասաց. Ես հպարտ եմ, որ Հայ եմ: Մայիսի 3-ին սաստկացավ հրաձգութիւնները, սակայն հայերը հակահարուած տուեցին թուրքական զօրքերին եւ դուրս քշեցին Վանից: Վանն ազատագրուեց, Մայիսի 3-ը ազատութեան օր էր, Ջեւդէթը հասցրել էր փախչել: Մայիսի 4-ին Այգեստանի եւ քաղաքամիջի հայերը միացան իրար: Մայիսի 5-ի երեկոյեան քաղաք մտան հայ կամաւորները: Ինչպէս Երկամեանն է գրում. Մեր զինուորի արի ու անսասան դիմադրութիւնը ամէն տեղ թշնամիին զգացնել տուաւ, որ մեր երակներու մէջ չէ դադրած, կը հոսի տակաւին արիւնն ազատութան ու կռուի:
Սահակ Ջանգոյանը բարձրացաւ Վանի պարիսպների վրայ, դուրս նետեց օսմանեան դրօշակը, եւ տեղն ամրացրեց` հայկականը:

Վանեցիների յաղթանակը առաջին հերթին ճիշդ կազմաւորման արդիւնք էր, հայերին բնաջնջելու նպատակադրուած թշնամու հետ միայն մէկ հարաբերութիւնն է արդիւնաւետ` կռուել ոչ թէ հանուն կեանքի, այլ հանուն մահուան: Այսինքն նրանք կռւում էին ոչ թէ ապրելու, այլ թշնամու դէմ ստորաբար չմեռնելու համար:

Print Friendly

Поделиться в соц. сетях

Share to Odnoklassniki
Share to LiveJournal
Share to Google Plus
Share to Google Buzz
Share to MyWorld